Մեքսիկայի նախագահը հայտարարել է երկրի սնանկացման մասին
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ Մեքսիկան սնանկացած վիճակում է:
«Հնարավոր է, որ սնանկացած վիճակի պատճառով, որում գտնվում է երկիրը, մենք չենք կարող իրականացնել այն ամենն, ինչ նա խնդրում է, սակայն պարզ է, որ այո՝ մենք կարող ենք իրականացնել ամեն ինչ, ինչ խոստացել ենք քարոզարշավի ժամանակ»,-հայտարարել է Օբրադորը կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ ավելի վաղ Օբրադորը երկրի տնտեսական վիճակն ավելի լավ էր գնահատում: Դրա հետ մեկտեղ նա խոստովանում էր, որ Մեքսիկայի տնտեսության մեջ կան խնդիրներ, սակայն միևնույն ժամանակ ուրախանում էր միկրոտնտեսական հավասարակշռությամբ և քաղաքական ճգնաժամի բացակայությամբ:
Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Օբրադորը խոստացել էր կրճատել բյուրոկրատական ապարատի ծախսերը: Բացի այդ նա հայտարարություններ էր արելսոցիալական ոլորտում ծախսերը մեծացնելու, թոշակները բարձրացնելու և բենզինի ու էլեկտրականության գները իջեցնելու մասին: