«Յուվենտուսն» աչք է դրել «Ռեալի» հերթական ֆուտբոլիստի վրա
Թուրինի «Յուվենտուսը» կրկին հայացքը սևեռել է Մադրիդ: Ինչպես տեղեկացնում է «Tribal Football»-ը, «ծեր սինյորան» պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերը:
Տիբո Կուրտուայի տեղափոխությունից հետո կոստառիկացին չի կարողանում իր տեղը գտնել «սերուցքայինների» մեկնարկային կազմում:
Անձամբ ֆուտբոլիստը հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին իր դժգոհության մասին: Վերջինս նշել է, որ պատրաստ է բաժանվել դարպասապահից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Եթե Նավասը լքի «Ռեալը», ապա, ամենայն հավանականությամբ, «արքայական ակումբի» երկրորդ դարպասապահը կլինի Կիկո Կասիլյան: