Վալերիյ Օսիպյանը Արմեն Խաչատրյանին շնորհեց գնդապետի կոչում (տեսանյութ)
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ սեպտեմբերի 17-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ եռագույն ժապավենով և գեղեցիկ տուփերով ուսադիրները ստացել են անձամբ Վալերիյ Օսիպյանից։ Նրանք աչքի են ընկել ծառայության նկատմամբ բարեխիղճ ու սրտացավ վերաբերմունքով, մասնագիտական պարտականությունները կատարել են անթերի՝ ներդրում ունենալով ոստիկանության մատուցած ծառայությունների որակի բարձրացման գործում։
Վալերիյ Օսիպյանը ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին շնորհեց գնդապետի կոչում:
Մանրամասն՝ տեսանյութում: