Զիմբաբվեում խոլերայով հիվանդացության ավելի քան 5000 դեպք է արձանագրվել
Զիմբաբվեում խոլերան 28 մարդու կյանք է խլել: Երկրում գրանցվել է խոլերայով հիվանդացության ավելի քան 5000 դեպք: Այս մասին հայտնում է The Standard-ը:
«Առնվազն 28 մարդ է մահացել, հիմնականում երկրի մայրաքաղաք Հարարեում, որտեղ սեպտեմբերի 6-ին արձանագրվել էին խոլերայով վարակման առաջին դեպքերը»,- ասված է հրապարակման մեջ:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ վերահսկում են իրավիճակը: Միևնույն ժամանակ այստեղ արտակարգ իրավիճակ է հայտարարվել:
Երկրի ղեկավարները տեղի բնակչությանը հայտնել են, որ արդեն կարգավորվել են սննդի պատրաստման համար մաքուր ջրի մատակարարումները, որպեսզի մարդիկ չօգտվեն վարակված աղբյուրներից: