Շվեյցարիայի գյուղերից մեկի բնակիչներին անվերադարձ կտրամադրվի ամսական ավելի քան 2500 դոլար
Շվեյցարիայում որոշել են հետաքրքիր փորձ անցկացնել՝ տեղի գյուղերից մեկի՝ Ռեյնաուի բնակիչներին անվերադարձ տրամադրելով ամսական 2584 դոլար, գրում է Süddeutsche Zeitung-ը։
Փորձի նախաձեռնողները նպատակ ունեն պարզել, թե արդյո՞ք նման պայմաններում մարդիկ շահագրգռված կլինեն աշխատանք փնտրել, թե կբավարարվեն ամիս ամիս տրամադրվող գումարով։
Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ռեժիսոր Ռեբեկա Պենիանը, որի գաղափարը ողջունել է Ռեյնաու գյուղի բնակիչների մեծ մասը։
Ավելի վաղ շվեյցարացիները հանրաքվեի միջոցով դեմ էին արտահայտվել «հեշտ փողերի» գաղափարին:
Նման փորձարկումներ են անցկացվել Նամիբիայում, Հնդկաստանում և այլ երկրներում: Դրանք դրական արդյունք են տվել․ մարդկանց շրջանում բարձրացել է աշխատունակությունը, նրանց եկամտի չափը, ինչպես նաև կրճատվել է գործազրկության մակարդակը։