Հրազդանում շենքի պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ
Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի բազմաբնակարան շենքում երեկ տեղի ունեցած պայթյունի փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն, նախնական տվյալները ստուգվում են:
Այս մասին հայտնեց կոմիտեի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ պայթյունի մի քանի վարկածներ են շրջանառվում, որոնք դեռ չեն կարող հրապարակել։
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 185-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը և ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: