Երևանն աշնանն ամենաշատ այցելվող ԱՊՀ քաղաքների ցանկում է
«Տուրստատ» վերլուծական ընկերությունը ներկայացրել է ԱՊՀ-ի այն քաղաքների ցանկը, որտեղ աշնանային ճանապարհորդություններ կատարելը շատ տարածված է: Այս մասին հայտնել է BELTA պարբերականը:
Ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մինսկը (Բելառուս): Բացի Մինսկից, 2018թ. ամենատարածված երկրների տասնյակում են հայտնվել Երևանը (Հայաստան), Բաքուն (Ադրբեջան), Աստանան (Ղազախստան), Տաշքենդը (Ուզբեկստան), Քիշնևը (Մոլդովա), Դուշանբեն (Տաջիկստանը) և Աշխաբադը (Թուրքմենստան):
Ռուսաստանցի զբոսաշրջիկները ԱՊՀ երկրներում աշնանային ճանապարհորդությունների ընթացքում կեցության և սննդի համար ծախսում են օրական 30-80 ԱՄՆ դոլար:
Ըստ ներկայացված տվյալների՝ ամենամատչելի ուղևորություններ կարելի է կատարել դեպի Ղրղզստան և Ուզբեկստան, իսկ գնումներ կատարելու և հանգստյան օրերի տուրերի առումով առաջատար են Աստանան և Բաքուն: