Միքայել Մինասյանի սանիկը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում չէ
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը պատասխանել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի մեղադրանքին, թե Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակներում կան նախկին իշխանության, հատկապես նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, նրա փեսա Միքայել Մինասյանի ազգականների անուններ:
«Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, որը ազգակցական որևէ կապ չունի Միքայել Մինասյանի հետ, ընդամենը անվան համընկնում է: Նաիրա Զոհրաբյանը նաև ասաց, որ իբր Զորի Բալայանի ազգականը կա մեր ցուցակներում, սակայն դա իրականության հետ որևէ կապ չունի»,- հավաստիացրել է Լենա Նազարյանը:
«Ելք» խմբակցության ղեկավարը, սակայն, նշել է, որ իրենց ցուցակներում կա Վիկտոր Մնացականյան անունով անձ, որը Միքայել Մինասյանի սանիկն է, սակայն ապրիլի բողոքի ակցիաների ժամանակ ակտիվորեն մասնակցել է դրանց, փակել փողոցներ և այժմ նրան ընդգրկել են Երևանի ավագանու ընտրության իրենց ցուցակում:
Պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության անդամի մեղադրանքներին՝ Լենա Նազարյանը հիշեցրել է, որ այդ խմբակցությունը 9 պատգամավորով ապրիլի 17-ին կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն:
«Բազում տեսանելի և անտեսանելի կոալիցիաների մեջ են եղել ՀՀԿ-ի հետ, սակայն հիմա մեզ են դրանում մեղադրում»,- ասել է Լենա Նազարյանը: