Դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել է հայ-վրացական դպրոց
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Թբիլիսիի 103-րդ հայ-վրացական դպրոց: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
Դեսպան Սադոյանը շնորհավորել է աշակերտներին` նրանց մաղթելով բեղմնավոր ուսումնական տարի, ինչպես նաև դպրոցին նվիրաբերել նախորդ այցի ընթացքում խոստացված նվերը։