Հրազդանի տներից մեկում պայթյուն է եղել
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում ԱԻՆ փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Քաղաքացիների մուտքը բնակարան արգելված է, Երևանից սակրավորներ են մեկնել։ Պայթյունի հետևանքով բնակարանի պատը ամբողջովին փլուզվել և լցվել է փողոց:
Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան: Այս պահին բնակարանում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, որոնք ժամանել են Երևանից:
Հարևաններն ասել են, որ բնակարանում մարդ չի բնակվում, տերերը գտնվում են Ռուսաստանում: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Փաստի առիթով ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: