Քանյե Վեսթը կոպտել է լրագրողին
Հայտնի ամերիկյան ռեփեր Քանյե Վեսթը օրերս կոպտել է լրագրողին և դուրս է վռնդել նրան նորաձևության միջոցառումից։ Պարզվել է, որ թղթակիցը ոչ կոռեկտ է արտահայտվել ռեփերի կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հասցեին։
Օրերս Քանյե Վեսթն այցելել էր Ralph Lauren–ի հոբելյանական շոուին՝ հրավիրյալի կարգավիճակով։ Միջոցառման ժամանակ ռեփերին լրագրող է մոտեցել, որը Քիմ Քարդաշյանի մասին ոչ կոռեկտ հարց է տվել։ Թղթակիցը Վեսթից ցանկացել է ճշտել, թե որքան գումար է ծախսվել Քիմի պլաստիկ վիրահատությունների վրա։ Ի պատասխան Քանյեն կոպտել է լրագրողին և շոուի կազմակերպիչներին խնդրել է վռնդել լկտի տղամարդուն։