«Աննա Հակոբյանի՝ պաշտոնյաների ու օլիգարխների կանանց ուղղված կոչն ինձ հիշեցրեց Մխիթար Սպարապետի կնոջ կոչը». Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ պաշտոնյաների ու օլիգարխների կանանց ուղղված կոչն ինձ հիշեցրեց Մխիթար Սպարապետի կնոջ կոչը։
Աննա Հակոբյանը կոչ է արել օլիգարխների և նախկին ու ներկա պաշտոնյաների կանանց իրենց թանկարժեք զարդերի մի մասը նվիրաբերել ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մոր հիմնադրամին
Էսքանից հետո լավ առիթ է ինքնակամ բերել ու նվիրավրել, հավանաբար մի քիչ կխաղաղվեք...
Էս տեսանյութը կարելի է նայել ու ուսանել պատմության դասերը...
-Քյոփռլու փաշան գալիս է մեզ վրա,
-էդքան մեծ զորք զինելու համար փող է հարկավոր մեծ Մխիթար, որտեղի՞ց ճարենք, փող չկա
-Կա՛, մեզ համար չկա ավելի մեծ զարդարանք, քան մեր երկրի ազատությունը, ես իմ զարդերն եմ դնում հայոց ժողովի սպասին.
-Ես էլ
-Վաղը մենք կանայքս կմեկնենք գավառներև նոր զոհաբերություններ կհավաքենք, միայն թե երկիրս պահապաններ ունենա
Սիրում եմ բոլորիդ»: