Գվատեմալայում հայտնաբերվել է մայաների շրջանի զոհասեղան
Գվատեմալայում հայտնաբերվել է Օձերի թագավորության շրջանի զոհասեղան, որը հնագետներին հիշեցրել է «Գահերի խաղը», գրում է «Մոյա պլանետան»։
Լա Կորոնայում իրականացված պեղումների ղեկավար Թոմաս Բարենտոսը հետեւյալ կերպ է մեկնաբանել գտածոն․ «Զոհասեղանը մեր առջեւ բացում է Գվատեմալայի պատմությունը 1500 տարի առաջ։
Ես կասեի՝ սա «Գահերի խաղի» մայաների տարբերակն է։ Նրանում չեն եղել քայլող դիակներ, վիշապներ եւ ժամանակի միջով ճամփորդողներ, սակայն կային բազմաթիվ դավաճաններ եւ մարդասպաններ»։