Եգիպտոսում կալանավորել են նախկին նախագահ Մուբարաքի 2 որդիներին
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիները՝ Ալաան և Գամալը կալանավորվել են։ Նրանց մեղադրում են երկրի ղեկավարության պլանների և բորսային խարդախությունների մասին ներքին տվյալներն օգտագործելու մեջ։
Հետաքննությունը սկսվել էր դեռևս 2012 թվականին, հայտնում է BBC-ն։ Դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 20-ին։ Եղբայրները հերքում են մեղադրանքները։
57-ամյա Ալաա Մուբարաքը գործարար է, իսկ 54-ամյա Գամալ Մուբարաքը՝ նախկին բանկիր։ 2015 թվականին նրանք հոր հետ դատապարտվել էին 3 տարվա ազատազրկման՝ պետբյուջեց առնվազն 125 մլն եգիպտական ֆունտի (մոտ 7 մլն դոլար) յուրացման համար։ Սակայն հաշվի առնելով արդեն իսկ քննչական մեկուսարանում անցկացված ժամկետը՝ նրանց դատարանի դահլիճից ազատ էին արձակել։
90-ամյա նախկին նախագահը, ով իշխել է 1981-2011 թվականներին, ազատ է արձակվել 2017 թվականի գարնանը։ Նա փորձում է դատարանի միջոցով հասնել մոտ 3․4 մլն դոլարի ընտանեկան խնայողությունների վրայից կալանքի հանման, սակայն դատարանը մերժել է պահանջը։