Մահվան ելքով ավտովթար Արագածոտնում
Արագածոտնի մարզում սեպտեմբերի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 21:20-ի սահմաններում Mercedes մակնիշի 69 LN 600 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեպի Քուչակ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանն ու մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1-ը՝ մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը, որից հետո մահացածին, ում հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցրել են շտապօգնության մեքենային:
Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը: