Ավտովթար Արմավիրի մարզում. ընտանիքի 3 անդամները հոսպիտալացվել են
Արմավիրի մարզում այսօր՝ սեպտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 18:30-ի սահմաններում Մերձավան գյուղի բնակիչ, 34-ամյա Հովհաննես Շահնազարյանն իր վարած Mitsubishi մակնիշի 91 AO 001 համարանիշի ավտոմեքենայով Եղեգնուտ-Արևիկ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդն ու նրա երկու ուղևորները մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են, նրանց առաջինը օգնության են հասել գյուղացիները: