Բրազիլիայում ֆուտբոլիստներն ստիպված են եղել հրելով դուրս բերել դաշտում հայտնված շտապ օգնության մեքենան
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Բրազիլիայի ազգային առաջնության շրջանակներում անցկացվող հանդիպումներից մեկի ժամանակ:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, «Ֆլամեգո» և «Վասկո դա Գամա» թիմերի միջև հանդիպման ընթացքում ֆուտբոլիստներից մեկին բուժօգնություն է անհրաժեշտ եղել, որի համար խաղադաշտում շտապ օգնության մեքենա է հայտնվել:
Կատարելով իրենց պարտականությունները բուժաշխատողները հայտնաբերել են, որ մեքենայի շարժիչը գործի չի ընկնում: Այդ պահին երկու թիմի ֆուտբոլիստներն ընկերաբար սկսել են հրել մեքենան այն դաշտից դուրս բերելու համար, որից հետո շարժիչն աշխատել է: