Մարդկային զարգացման ցուցանիշով Հայաստանն աշխարհում 83-րդ տեղում է․ ՄԱԿ
Հայաստանում կյանքի տևողությունը միջինը 74,8 տարի է, կրթության միջին տևողությունը՝ 13 տարի, մեկ անձին բաժին հասնող ՀՆԱ-ն՝ մոտ 9000 դոլար։ Այս և մեկ տասնյակ այլ՝ տնտեսական և հումանիտար, ցուցիչների հաշվարկով Հայաստանն աշխարհի 189 երկրների ցանկում մարդկային զարգացման ցուցանիշով 83-րդ տեղում է, ինչը բարձր ցուցանիշ է համարվում։ Այս մասին նշվում է ՄԱԿ-ի հերթական զեկույցում։
Հայաստանի հարևան ու մոտակա երկրներն այս աղյուսակում գրավել են հետևյալ տեղերը․
Վրաստան – 70,
Ադրբեջան – 80,
Իրան – 60,
Թուրքիա – 64,
Ռուսաստան – 49,
Բելառուս – 53,
Ղազախստան – 58,
Ուկրաինա – 88։
Աղյուսակի առաջտարներն են Նորվեգիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իռլանդիան, Գերմանիան, Իսլանդիան, Հոնկոնգը, Շվեդիան, Սինգապուրը և Նիդեռլանդները։ Ամբողջ աղյուսակը զետեղված է ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում։