Նոր մանրամասներ Սաշիկ Սարգսյանի որդու գործով
Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդու` Նարեկ Սարգսյանի գործով ևս երեք թիկնապահ է կալանավորվել:
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ն. Սարգսյանի ևս երեք թիկնապահները:
Ասել է թե` այս պահի դրությամբ 4 թիկնապահ գտնվում է կալանքի տակ: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ կալանավորվածներն են` Սամվելը, Հարությունը, Հովհաննեսը, Արտեմը: