Վոլոչկովան 1.5 մլն դոլար արժողությամբ մատանի է նվեր ստացել
Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան խնդիր չունի իր անձին ուշադրություն հրավիրելու տեսանկյունից: Ռուսական մամուլը պարզել է ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովային վերջերս նվիրված մատանու արժեքը:
Հարուստ երկրպագուն Վոլոչկովային 70 կարատանոց շափյուղայով մատանի է նվիրել՝ եզերապատված փոքրիկ ադամանդներով: Ինչպես պատմել է բալետի պարուհին, մատանու արժեքը բավական մեծ է՝ 1 մլն դոլար:
«ԿՊ»-ն գրում է, որ փորձագետն անգամ հաստատել է մատանու գինը:
«Կարծում եմ այս մատանու շափյուղայի գինը մեկ կարատի համար մոտ 10 հազար դոլար է: Ստացվում է, որ քարն արժե առնվազն 700-800 հազար դոլար, իսկ գուցե ավելին՝ մոտ 1 մլն դոլար»: