Հյուսիսային Կորեան զենք է վաճառում պատժամիջոցների տակ հայտնված երկրներին
ՄԱԿ-ի փորձագետների զեկույցում ասվում է, որ Հյուսիսային Կորեան զենք է վաճառում այն երկրներին, որոնք հայտնվել են միջազգային պատժամիջոցների տակ: Այս մասին, վկայակոչելով զեկույցը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականը հաղորդում է, որ խոսքը Սիրիային, Լիբիային և Եմենին վաճառվող հյուսիսկորեական զենքի մասին է: ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ վերջին ժամանակներս Հյուսիսային Կորեան նաև մեծացրել է նավթի ներմուծումը, որի մատակարարմանը մասնակցում են Ռուսաստանի և Չինաստանի նավերը:
ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ Հյուսիսային Կորեան վարում է անօրինական առևտուր, ինչը զգալիորեն նվազեցնում է Հյուսիսային Կորեայում միջուկային ծրագրի դադարեցման ԱՄՆ ջանքերը: Նրանք կարծում են, որ բազմաթիվ խախտումների պատճառով Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները կորցրել են իրենց արդյունավետությունը: