Մահացել է Կարեն Ստեփանյանը
67-ամյա քննադատ, գրականագետ, Ֆեոդոր Դոստոեւսկու ստեղծագործության մասնագետ Կարեն Ստեփանյանը մահացել է սեպտեմբերի 15-ին Մոսկվայում՝ վիրահատության ժամանակ։ Այս մասին հայտնել է բանաստեղծ, «Դոստոևսկու ռուսական միության» նախագահ Իգոր Վոլգինը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Կարեն Ստեփանյանը բանասիրական գիտությունների դոկտոր էր, «Դոստոեւսկու ռուսական միության» փոխնախագահ, «Զնամյա» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, ՌԴ ԳԱ Մ․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող։