Էստոնիայի նախագահը Դնեպրի զբոսայգին մաքրել է աղբից
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը Մաքրության համաշխարհային օրը մասնակցել է Դնեպր քաղաքի քաղաքային զբոսայգու մաքրման աշխատանքներին։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
«Ես այսօր Դնեպրում մասնակցել եմ Մաքրության համաշխարհային օրվան։ Մենք բոլորս պետք է պահպանենք մեր մոլորակն ապագա սերունդների համար։ Այսօր և մյուս օրերին մենք բոլորս կարող ենք մեր ներդրումն ունենալ՝ շրջակա միջավայրն ավելի մաքուր ու գեղեցիկ դարձնելու համար»,-սոցկայքի իր էջում գրել է Էստոնիայի նախագահը։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կալյուլայդն ասել է, որ զբոսայգում շատ են ալկոհոլի և ջրի շշերը։