Անգլիայում անհետացած մայրցամաքի հետքեր են գտնվել
Մեծ Բրիտանիայի Փլիմութի համալսարանի գիտնականները պարզել են, որ Բրիտանական կղզիները ձևավորվել են ոչ միայն Ավալոնիա և Լաուրենտիա միկրոմայրցամաքների, այլ նաև Արմորիկայի միաձուլումից: Այդ մասին գրում է lenta.ru-ն:
Արմորիկան միկրոմայրցամաք է, որը անջատվել է Գոնդվանից Սիլուրյան շրջանի վերջում (մոտ 419 մլն տարի առաջ), իսկ այնուհետև բախվել է Լավրուսիա գերմայրցամաքի հետ Կարբոնյան շրջանի ավարտին (մոտ 300 մլն տարի առաջ):
Երկրաբանները հետազոտել են Դևոն և Քորնուոլ դքսություններում ժայռերի հանքային բաղադրությունը և արդյունքները համեմատել Մեծ Բրիտանիայի և մայրցամաքային Եվրոպայի այլ հատածներից ստացված արդյունքների հետ:
Պարզվել է որ Արմորիկային հատուկ լեռնային բաղադրությունները հանդիպում են Անգլիայի հարավ-արևմուտքում և երկրաբանորեն կապված են Բրետանիայի հետ (շրջանը գտնվում է Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում): Ավալոնիայի և Արմորիկայի սահմանն անցնում է Էկս գետի ակունքից, որը թափվում է Լա Մանշ նեղուց: