Փաստաբանը հերքում է, որ Վաչիկ Ղազարյանի գումարները վերադարձվել են իրեն
Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի տեղակալ Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը հերքում է այսօր մամուլում հրապարակված տեղեկությունները, թե նրա գումարները՝ և որպես գրավ փոխանցված, և կալանքի տակ ի պահ հանձնված, վերադարձվել են։
«Ես ծանոթ եմ այդ հրապարակումներին։ Դրանք սուտ տեղեկություններ են։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է նման լուր հրապարակվում։ Դա անհեթեթ սուտ է», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հարությունյանը։
Նրա խոսքով, բոլոր գումարների վրա այժմ կալանք է դրված և դրանք չէին կարող վերադարձվել որևէ մեկին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: