Վոլոչկովան պարծեցել է իր գերթանկարժեք նվերով
Ամառվա սկզբում ԶԼՄ-ները հայտնում էին, որ Անաստասիա Վոլոչկովայի հարուստ երկրպագուն պարուհուն 70 կարատ շափյուղայով մատանի է նվիրել, որը լրացված է փոքրիկ ադամանդներով: Մատանու արժեքը մասնագետների կողմից գնահատվել է 1 մլն ամերիկյան դոլար՝ գրում է life.ru-ն:
Նշվում է, որ այժմ Վոլոչկովայի մատանին էլ ավելի է թանկացել: Պարուհու երկրպագուն ցանկացել է, որպեսզի Անաստասիայի զարդը հավելվի ավելի մեծ ադամանդներով:
«Այժմ, իմ երկրպագուի շռայլության շնորհիվ ես իմ մատին մեկուկես միլիոն դոլար եմ կրում: Շքեղությունը սազում է ինձ: Ես այն վաստակել եմ իմ կոշտուկներով և բալետի մեջ տարիներ տևած աշխատանքով»,- ասել է Վոլոչկովան: