Արծրուն Հովհաննիսյանը՝ Սիրիայում իրականացվելիք հայկական հումանիտար առաքելության մասին
Հայատանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Հարգելի «որոշ» լրատվականներ, Սիրիայում իրականացվելիք հայկական հումանիտար առաքելության մասին մեկնաբանություններում, միգուցե համատեղությունը հակասության հետ չխառնեք:
Դեռ գործընթացի քննարկման, նախապատրաստական փուլում միգուցե չփորձեք հակասություններ փնտրել: Դեռ բազում հարցեր կան:
Դրանով հաստատ ոչ մի օգուտ չեք տալիս մեր երկրին: Հատուկ անուններ չեմ նշում, ուղղակի խորհուրդ եմ տալիս, նախաձեռնության իրավական հարցերը կազմակերպչականների հետ չխառնել և այլն»: