Ո՞ւմ է ցանկանում ձեռք բերել Մոուրինյոն «Ինտերից»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ձեռք բերել իտալական «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին, հաղորդում է Ole-ն: Մոուրինյոն վստահ է, որ արգենտինացի ֆուտբոլիստը կուժեղացնի մանչեսթերյան թիմի հարձակման գիծը:
Իկարդիի պայմանագրով նրա տրանսֆերային գինը 110 միլիոն եվրո է:
Իտալական մամուլի տվյալներով, «Ինտերը» 25-ամյա Իկարդիին կառաջարկի նոր պայմանագիր մինչեւ 2023 թվականը, տարեկան 5-6 միլիոն եվրո աշխատավարձով:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իկարդին երկու խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում: