Վարչապետը տեսանյութ է հրապարակել իր փարիզյան այցից (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook -ի էջում տեսանյութ է տեղադրել Փարիզ կատարած այցից: Տեսանյութում պատկերված է երկու երկրների ղեկավարների հանդիպումը, հատուկ ճաշկերույթը:
Ավելի վաղ Operativ.am - ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այց է կատարել Փարիզ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։
Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: