Վրաստանում հավատարմագրված դեսպաններն այցելել են Մայր Աթոռ
Վրաստանում Հայաստանի դեսպանության Facebook - ի էջը տեղեկացնում է, որ հավատարմագրված դեսպաններն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ հանդիպում են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ և ստացել են վեհափառի օրհնությունը։
Կաթողիկոսը բարձր է գնահատել այսօրինակ նախաձեռնությունը և դեսպաններին որոշ դրվագներ ներկայացրել Հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու պատմությունից։ Դեսպանները շրջայց են կատարել նաև Մայր Աթոռի գանձարանում։