Այսինքն կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ. Փաշինյանը՝ Քոչարյանի մասին (տեսանյութ)
Ասում են՝ անձեռնմխելի է Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ է նշանակում՝ անձեռնմխելի է. այսինքն կարելի է դնել մարդկանց սպանությունը կազմակերպել, ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Էդ որտե՞ղ է տենց գրած: Այս մասին սեպտեմբերի 14-ին Փարիզում Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վճռաբեկ դատարանի որոշմանը:
Նա անդրադարձավ նաև ՄԻԵԴ-ում Հայաստանին վերաբերող գործերին՝ նշելով. «Մեզ մեղադրում են դատական գործերի մեջ միջամտելու մեջ: Սկզբից գաղափար կար, որ մեր պետության հեղինակությունից ելնելով, որպես կառավարություն այնպես անենք, որ ՄԻԵԴ-ում բոլոր գործերն այնպես անենք, որ դրանք չդառնան դատավճիռ:
Հիմա մենք այդ ճանապարհով չենք գնալու, թող գնան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք եղած գործերը պարտվեն Եվրոպական դատարանում և հետ գան: Այ էդ ժամանակ իրենք պատասխան տան, թե այդ ոնց է եղել, որ տասնյակ գործերով ապօրինի դատավճիռներ են կայացվել և այդ դատավորները ոչ մի պատժի չեն ենթարկվել Հայաստանում»:
Մանրամասն՝ տեսանյութում: