Անկախության տոնը նշելու համար պետբյուջեից կծախսվի մոտ 85 մլն դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հայաստանը կնշի Անկախության 27-ամյակը: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ Հայաստանի անկախության տոնը նշելու համար ՀՀ պետական բյուջեից կծախսվի 84 մլն 775 հազար դրամ:
Գումարը ծախսվելու է այդ տոնին նվիրված միջոցառումների շրջանակում բեմերի և երաժշտական, տեխնիկայի տեղադրման և սպասարկման համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ գործադիր մարմինը մշակույթի նախարարությանը մոտ 100 մլն դրամ հատկացրել էր և´ 2016, և´ 2017 թվականներին անկախության հռչակման 25-րդ և 26-րդ տարեդարձերին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում