ԱԽ աշխատակազմում կտրուկ բարձրացել են աշխատավարձերը, իսկ ԱԽ քարտուղարը հրաժարական կտա
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս Անվտանգու թյան խորհրդի աշխատակազմում կտրուկ բարձրացել են աշխատավարձերը: Դա իրականացվել է այն բանից հետո, երբ հնարավորինս ձերբազատվել են բոլոր «նախկիններից» և աշխատակազմը համալրել «յուրայիններով»:
Այն, որ պետական կառույցներում աշխատավարձերը բավական ցածր են, գաղտնիք չէ: Եվ շատ ուրախալի կլիներ, եթե բոլոր գերատեսչություններում դրանք բարձրանային: Սակայն թե ինչու է հենց ԱԽ աշխատակազմում միայն բարձրացել աշխատավարձը, դեռեւս անհայտ է: Ի դեպ, մեր աղբյուրը նաև տեղեկացնում է, որ, ամենայն հավանականությամբ, շուտով հրաժարական կներկայացնի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հարցն այն է, որ ոչ միայն նրանից դժգոհ են հատկապես Ռուսաստանում, այլ, որ առավել կարեւոր է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է զգացել, որ նա չի համապատասխանում այս պաշտոնին: Մեր տեղեկություններով, վարչապետը փորձում է գտնել աշխարհաքաղաքական հայացքների տեսակետից հնարավորինս չեզոք, ընկալել ի և կանխատեսելի գործիչ, ով նաեւ որոշակի փորձառություն ունի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում