Դատախազը չի հաստատել Բարսեղ Բեգլարյանի գործով մեղադրական եզրակացությունը
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և նույն ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանի գործով մեղադրական եզրակացությունը վերահսկող դատախազը չի հաստատել։ Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Վերահսկող դատախազն արձանագրել է, որ նախաքննությունը թերի է կատարվել, և գործի լրիվությունը, բազմակողմանիությունը, օբյեկտիվությունը ապահովելու նպատակով այն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության։