Հնդկաստանում միկրոավտոբուսը գահավիժել է կիրճը. կան զոհեր
Հնդկաստանի հյուսիսում միկրոավտոբուսը կիրճն է գահավիժել: Միջադեպի հետևանքով 17 մարդ է զոհվել, ևս 16-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ու հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է The Hindustan Times-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այդ երկրի Քիշտվար շրջանում:
Նախնական տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից մեքենայի ղեկավարումը կորցնելը: