Կբարձրանա՞ արդյոք աղբահանության սակագինը
«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թալիվն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենք պատրաստ են 7 միլիոն եվրոյի ներդրում կատարել, բայց նոր քաղաքապետի հետ քննարկումներից հետո: Հարցին՝ հնարավո՞ր է, որ այդ քննարկումների արդյունքում պայման դրվի, որ աղբահանության համար վճարվող սակագինը պետք է բարձրանա, ընկերության տնօրենն այսպիսի պատասխան է տվել.
«Քննարկումներից հետո պարզ կլինի», – ասել է Նիկոլաս Թավիլը:
Լրագրողների ճշտող հարցին՝ իսկ նման մտադրություն կա՞, «Սանիթեք» ընկերության տնօրենը պատասխանել է.
«Քննարկումներից կտեսնեք», – հավելել է Թավիլը: