Նոր iPhone-ների մատակարարումը 2018թ. երկրորդ կեսին կգերազանցի 85 միլիոնը
2018թ. երկրորդ կեսին նոր iPhone-ների մատակարարումը կգերազանցի 85 միլիոնը: Օրերս iPhone Xs, Xs Max և XR նոր մոդելների շնորհանդեսից հետո նման կանխատեսում են արել Digitimes Research-ի վերլուծաբանները: Գնահատականը հիմնված է մատակարարումների շղթայի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև iPhone-ների վաճառքի ծավալի վրա՝ գրում է internetua.com-ը:
Փորձագետները համարում են, որ iPhone XR բյուջետային մոդելը կկազմի մատակարարումների ավեի քան 50%-ը: Մասնագետների կարծիքով՝ Apple-ը շեշտը դնում է iPhone XR-ի վրա՝ չնայած այն բանին, որ այդ մոդելի իրացումը կսկսվի մոտավորապես 1 ամիս ավելի ուշ, քան երկու այլ մոդելներինը:
iPhone XR-ի վաճառքի մեկարկը նշանակված է հոկտեմբերի 26-ին, իսկ iPhone Xs և Xs Max-ը՝ սեպտեմբերի 21-ին: