Ծառ կտրողը երկու տարով կազատազրկվի
Վաղը տեղի կունենա կառավարության նիստը, որի ժամանակ կքննարկվի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի կառավարության առաջարկության նախագծի մասին:
Օրենքի նախագծով առաջարկվում է խստացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ /Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը/ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար սահմանված պատժաչափը, մասնավորապես՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանքը փոխարինել ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ինչպես բխում է նախագծին կից ներկայացված հիմնավորումից, առաջարկվող կարգավորումը պայմանավորված է տվյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների աճի դինամիկայով, ինչպես նաև այն հանգամանքով, որ պատժի խստացումը կզսպի և զերծ կպահի ապօրինի գործողությունների իրականացումից: