Քիչ առաջ ոստիկանները գործողություն են իրականացրել Պռոշյան փողոցում
Ոստիկանության աշխատակիցները մոտ մեկ ժամ առաջ հերթական «ռեյդ-զինաթափում» օպերացիան են իրականացրել: Գործողությունը տեղի է ունեցել Պռոշյան փողոցում: Ոստիկանությունից փոխանցեցին, որ ծառայություն իրականացնող աշխատակիցները նկատել են ընթացող ավտոշարասյուն, կանգնացրել եւ զգուշացրել, որ դադարեցնեն նման երթեւեկությունը: Ոստիկանությունից, սակայն այլ մանրամասներ չփոխանցեցին:
«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ ավտոմեքենանորում գտնվող անձիք հայտնի դեմքեր կամ օլիգարխների թիկնազոների անդամներ չեն եղել: Չի հաջողվել պարզել, թե նշյալ անձանց մոտ զենք-զինամթերք եղե՞լ է, թե՝ ոչ: