Խաչատրյան քույրերից ևս մեկին են ուղարկել հոգեբանական փորձաքննության
Ռուսաստանում բնակվող և բռնապետ հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերից ևս մեկը ուղարկվել է հոգեբուժական և հոգեբանական փորձաքննության: Անգելինային տեղափոխել են Սերբսկու անվան ինստիտուտ: Այդ մասին տեղեկացրել է Մոսկվայի Հասարակական ուսումնասիրության հանձնաժողովի գործադիր քարտուղար Իվան Մելնիկովը՝ գրում է RIA Novosti-ն:
«Ամենայն հավանականությամբ տվյալ գործընթացը, որին ուղարկվել են ավագ և միջնեկ քույրերը, կտևի մի քանի օր: Կարծում եմ՝ արդյունքները կհրապարակվեն արդեն հաջորդ շաբաթ»,- ասել է Մելնիկովը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Քրիստինա Խաչատրյանը՝ երեք քույրերից ամենամեծը, ուղարկվել է այդ փորձաքննությանը: