Նիկոլ Փաշինյանը Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ է տեղադրել
Աշխատանքային երկօրյա այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել քաղաքի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ:
Նախատեսվում է, որ վաղը՝ սեպտեմբերի 14-ին կմեկնարկեն պաշտոնական հանդիպումները: ՀՀ վարչապետը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վաղը վարչապետը հանդիպելու է նաև Ֆրանսիայի հայ համայնքի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Ֆրանսիա է մեկնել Էմանելու Մակրոնի հրավերով: Երկու երկրների ղեկավարները առաջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հոկտեմբերին էլ Հայաստան է գալու Էմանյուել Մակրոնը՝ ֆրանսախոս մի շարք այլ երկրների առաջնորդների հետ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: