Արփինե Հովհաննիսյանի առաջարկն ընդունվել է խորհրդարանի բոլոր ուժերի կողմից
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման աղմկահարույց հրապարակման հետ կապված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Ելք» խմբակցության հակադարձմանը, թե «ԱԺ կանոնակարգ» օրենքով իրավունք չկա քննիչ հանձնաժողով ստեղծել, քանի դեռ քննություն է ընթանում, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն առաջարկ է ներկայացրել, որն ընդունվել է:
«Ես առաջարկում, որ Ազգային ժողովի որոշումն արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով վերնագիր դրվի»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը: