Ինձ ապշեցնում է կառավարությունը ներկայացնող պատգամավորների ցանկությունը․ Ֆարմանյան
Ինձ իսկապես ապշեցնում է կառավարությունը ներկայացնող պատգամավորների ցանկությունը վիճարկելու Քննիչ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Նրա համոզմամբ՝ քաղաքական տեսակետից այդ պատգամավորները պետք է ճիշտ հակառակն անեին․ «Սա առանձնահատուկ նշանակություն է ունենալու խորհրդարանական կառավարման ձևի փիլիսոփայության տեսանկյունից։ Քննիչ հանձնաժողովների ստեղծումը լավագույնս բխում է ձեր շահերից որպես քաղաքական իշխանություն, եթե, իհարկե, մտադիր չեք պետության կառավարման ձևն էլ փոխեք»,-շեշտեց Ֆարմանյանը։