Զորավարժությունը կյանքը չի կանգնեցնում․ վարչապետը՝ քարոզարշավին մասնակցելու մասին (տեսանյութ)
«Շանթ-2018» զորավարժության ընթացքում հանրահավաքների և քարոզարշավի մասնակցելու մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ խնդիր չի տեսնում։ Այս մասին ինքը՝ Փաշինյանը, նշեց այսօրվա ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին պատասխանելիս։
«Զորավարժությունը կյանքը չի կանգնեցնում Հայաստանում, որովհետև եթե զորահավաքի բուն սցենարը լիներ, Դուք հիմա պիտի զորակոչված լինեիք և ոչ թե այս միկրոֆոնը պահած»,- լրագրողին պատասխանեց վարչապետը։
Հիշեցնենք, որ «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը ղեկավարում է վարչապետը։ Զորավարժության նպատակն է բացահայտել պետական մարմինների այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ երկիրը պատերազմական վիճակի բերելու դեպքում։
Տեսանյութ՝