«Շանթ-2018»-ի շրջանակում Ազգային ժողովն իրականացրել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ
Սեպտեմբերի 12-ին «Շանթ-2018» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է պատերազմ հայտարարելու մասին որոշում:
ԱԺ-ից հայտնում են, որ որոշման ընդունումից հետո սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովների նախագահները, ինչպես նաև բարեկամական խմբերի ղեկավարները միջազգային գործընկերներին տեղեկացրել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված դրության մասին, հանգամանորեն ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումներն ու մոտեցումները:
Երկրում ստեղծված իրադրության զարգացմանը համընթաց ՀՀ Ազգային ժողովի կողմից իրականացվում են մի շարք այլ անհրաժեշտ միջոցառումներ: