Հրդեհ Երևանում. բնակարանի մեծ մասն այրվել է
Սեպտեմբերի 13-ին` ժամը 06:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Օստրովսկու փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:53-ին, մարվել՝ 07:13-ին: Այրվել են տան տանիքում գտնվող խորդանոցը՝ ամբողջությամբ (40 քմ), ննջասենյակը՝ ամբողջությամբ (գույքով, 20 քմ), բաց պատշգամբի փայտե կառուցատարրերը (20 քմ), խոհանոցի փայտե առաստաղը (20 քմ) և միջանցքից 10 քմ հատված:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: