«Գերտաղանդավոր» պետք է լինել դա որպես հիմնական հակափաստարկ օգտագործելու համար. Արայիկ Հարությունյան
Կոռուպցիայի դեմ պայքարը իշխանությանը քննադատելու ժամանակ որպես հիմնական հակափաստարկ օգտագործելու համար «գերտաղանդավոր» պետք է լինել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Եթե կողքից լսես, որ ինչ-որ մեկը վիրաբույժին ծաղրում է վիրահատության ժամանակ ստերիլ միջոցներ օգտագործելու եւ ախտահանումներ իրականացնելու համար, կա՛մ ծաղրում է սնունդ գնելու համար խանութ գնացողին, կա՛մ ծաղրում է մաքուր լինելու համար տանը բաղնիք ունեցողին, ապա կկարծես, որ էդ ծաղրողն առնվազն տրամաբանության հետ խնդիր ունի, էլ չասեմ մյուս՝ ավելի ծանր պատճառների մասին:
Ու այս նույն շարքից է կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանությանը քննադատելը: «Գերտաղանդավոր» պետք է լինել քննադատության ժամանակ դա որպես հիմնական հակափաստարկ օգտագործելու համար»,-նշել է նա: