Իմ բախտը բերել է, որ կարող եմ խաղալ Մեսսիի և Ռոնալդուի հետ. Պաուլո Դիբալա
Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումից հետո (0:0), կիսվել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ խաղալու իր տպավորություններով:
«Կրիշտիանուն հրաշալի ֆուտբոլիստ է: Իմ բախտը բերել է, որ ես կարող եմ հավաքականում խաղալ Մեսսիի հետ, իսկ «Յուվենտուս»-ում՝ Ռոնալդուի: Այժմ պետք է նախապատրաստվել հաջորդ հանդիպմանը: Չորեքշաբթի Չեմպիոնների լիգայում խաղալու ենք «Վալենսիա»-ի հետ, ուստի շատ աշխատանք է սպասվում:
Ցանկացած հանդիպում բարդ է, և մենք պետք է ամեն ինչ անենք հաղթելու համար»,- Դիբալայի խոսքերը մեջբերել է Football Italia-ն: