Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
Քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ: Արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից։ Իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության երրորդ դասի խորհրդական Գարեգին Հովհաննիսյանը՝ ազատվելով նույն բաժնի պետի տեղակալի պաշտոնից։