Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության պայմանական արտահերթ նիստ:
Կառավարությունից հայտնում են, որ կառավարության անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում, ըստ զորավարժությունների սցենարի, առկա իրավիճակի մասին եւ ներկայացրել որոշակի հարցերի լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Երկրի վարչապետը կարևորել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունավետ իրականացումը եւ սցենարային իրավիճակից բխող զեկույցները լսելուց հետո հանձնարարել շարունակել համակարգված եւ օպերատիվ աշխատանքները՝ պետական կառավարման համակարգի բնականոն եւ լիարժեք գործունեությունն ապահովելու համար: